Մեծ Բրիտանիայում ստեղծվել է աշխարհում առաջին ինքնազովացվող գարեջուրը

18:29 • 29.06.12

Մինչ այս տարվա ավարտը Մեծ Բրիտանիայի խանութներում վաճառքի կհանվի աշխարհում առաջին ինքնազովացվող գարեջուրը, որն ունակ է վերածել գոլ ըմպելիք սառի` ընդամենը 2 րոպեում, գրում է UK News-ը:

 

Ցանկալի սառը գարեջուրը ստանալու համար անհարժեշտ է միայն սեղմել թիթեղյա տարայի ստորին հատվածում գտնվող կոճակը, ինչից հետո շիշը սկսում է ածխածնի երկօքսիդ արտադրել` նվազեցնելով գարեջրի ջերմաստիճանը:

 

Տարայի պատրաստման համար օգտագործվել է կոկոսի կեղևի մեջ առկա ածխածինը, որն ակտիվանում է, արձակելով ճնշման տակ գտնվող ածխածնի երկօքսիդը, երբ կոճակը սեղմվում է: Այնուհետև երկօքսիդը գոլորշանում է` զովացնելով ըմպելիքը 15 աստիճանով: Բացի արագ զովացնելու հատկությունից թիթեղյա շիշը ևս մի առավելություն ունի. այն գրեթե անվնաս է շրջակա միջավայրի համար:

 

50 մլ տարողությամբ ChillCan կոչվող շիշը չի պարունակում օրգանիզմի համար վնասակար ջերմիջեցնող նյութեր, իսկ դրա ստեղծման համար ուղիղ 20 տարի է պահանջվել: