Ստրոս-Կանի կինը վտարել է ամուսնուն տնից

10:16 • 29.06.12

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի կինը` Աննա Սինքլերը, վտարել է ամուսնուն Փարիզում գտնվող իրեnց համատեղ տնից, հայտնում է ֆրանսիական Closer շաբաթաթերթը:

Այժմ նախկին պաշտոնյան ապրում է այլ բնակարանում: Ինչպես գրում է պարբերականը` վկայակոչելով Ստրոս-Կանի ծանոթներին, նա ընկճված վիճակում է, փոխարենը նրա` մասնագիտությամբ լրագրող կինը «շրջել է նրանց համատեղ կյանքի էջն» ու «վերջապես ապրում է լիարժեք կյանքով»:

 

Հայտնի լրագրողուհին ու նախկին ֆինանսիստը 2011թ.-ի նոյեմբերին նշել են իրենց համատեղ կյանքի 21-րդ տարեդարձը: Ինչպես գրել էին որոշ լրատվամիջոցներ, Սինքլերն ապագա ամուսնուն` այն ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարարին, սիրահարվել է նրանից հարցազրույց վերցնելու ժամանակ: Ի դեպ, այս տարեսկզբին Սինքլերը դարձել է Le Huffington Post կայքէջի գլխավոր խմբագիրը: