Սիրիայի բանակի հրետանին հրետակոծել է Դամասկոսի մերձակայքը, տասնյակ զոհեր կան

20:44 • 29.06.12

Վերջին երկու օրերի ընթացքում տասնյակ մարդիկ զոհվել են սիրիական բանակի կողմից ընդդիմադիր ուժերի դիրքերը հրետակոծելու հետևանքով Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով տեղի կամակարգող խորհուրդների և ընդդիմության ներակայացուցիչների հայտարարություններին:

Ընդդիմադիրների խոսքով, նախօրեին սպանվել է ավելի քան 40 մարդ: Ուրբաթ առավոտյան սպանվել է ևս 2 սիրիացի:

 

Ներկայում սիրիական բանակը ընդդիմադիր ուժերի դեմ հարձակողական գործողություն է անցկացնում, որ վերականգնի Դամասկոսի մերձակա շրջանների նկատմամբ վերահսկողությունը: