ԱՄՆ-ում միլիոնատերն ինքնասպան է եղել դատարանի դահլիճում` դատավճիռը լսելուց հետո (տեսանյութ)

12:31 • 29.06.12

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակվիչ միլիոնատեր Մայքլ Մարինը, ընդունելով թունավոր հաբ, ինքնասպան է եղել հենց դատարանի դահլիճում` 16 տարվա ազատազրկման դատավճիռը լսելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:

 

53-ամյա Մարինը մեղադրվում էր 3.5 մլն դոլար արժողությամբ իր առանձնատունը միտումնավոր հրկիզելու մեջ, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով այլևս ի վիճակի չի եղել վճարել տան վարկը:

 

Դատարանի դահլիճում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ մեղադրյալը դատավճիռը լսելուց հետո ձեռքերով փակում աչքերը, այնուհետև ինչ-որ բան դնում բերանը: Րոպերներ անց Մարինի դեմքը կարմրել է, ինչից հետո նա տապալվել է գետնին և մի քանի րոպե ջղաձգվել: Մահն այնքան արագ է վրա հասել, որ նույնիսկ դատարանում գտնվող բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: