ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք հրամաններ է ստորագրել

10:12 • 29.06.12

Երեկ՝ հունիսի 28-ին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի շարք  հրամաններ է ստորագրել:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է վերցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Խաչատրյանը:


ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը՝ ազատվելով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից:
 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը՝ ազատվելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:
 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի պաշտոնից՝ նշանակվելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
 

ՀՀ ոստիկանապետ մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարուժ Շաշիկյանը ազատվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Ավանի բաժնի պետ:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ: