WikiLeaks-ը պատրաստվում է երաժշտական CD թողարկել
Գաղտնի պետական փաստաթղթերի հրապարկումով և վերլուծությամբ զբողվող WikiLeaks կայքը պատրաստվում է «մուտք գործել» արվեստի ոլորտ` թողարկելով երաժշտական ձայնասակավառակ, գրում է Yahoo News-ը:
Beat the Blockade վերնագրով CD-ում ընդգրկաված կլինի 12 ռոքային երգ, այդ թվում է նաև կայքի հիմնադրին նվիրված The Ballad of Julian Assange երգը:
Կայքի աշխատակիցները նշել են, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած գումարը կուղղվի WikiLeaks-ի հետագա գործունեությունն ապահովելուն և այլ կարիքներ հոգալուն:
Այժմ Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և փորձում է քաղաքական ապասան ստանալ, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանումից:










