Չինաստանում սողանքի և երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

11:16 • 30.06.12

Չինաստանի Սիչուան նահանգում չդադարող անձրևներից առաջացած սողանքի հետևանքով 50 մարդ զոհվել է, ևս 42-ը անհետ կորած է համարվում, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Սողանքի հետևանքով վնասվել է Նինգան վարչաշրջանի հիդրոէլեկտրոկայանը, ինչի պատճառով դեպքի վայրից հարյուրավոր ընտանիքներ են տարհանվել:

 

Չինաստանի մեկ այլ` Սինձյան-Ույգուրի ինքնավար մարզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 17 մարդ է տուժել: Աղետի վայր փրկարարական ջոկատներ են ուղարկվել: