Սաուդյան Արաբիայում «կարգազանց» դրիֆթերին կպատժեն գլխատմամբ (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի իշխանությունները խստացնում են պատիժը փողոցային դրիֆթինգով զբաղվողների նկատմամբ, որին, այդ երկրում, հաճախ զոհ են գնում մայթերին կանգնած երկրպագուները: Այսուհետ մեղավորներին կդատեն անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով մինչև մահապատժի կիրառում, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության հաղորդմամբ, մահապատիժ է ստացել դրիֆթերներից մեկը, ով ոստիկանական փաստաթղթերում ստացել է «Մութանիշ» («կարգազանց») անվանումը: Դրիֆթինգը անօրինական է և ծայրահեղ վտանգավոր զբաղմունք է, քանի որ սովորական ավտոմեքենաներով սովորական ճանապարհներին սաուդացիք փորձում են վարման հրաշքներ ցույց տալ: Իսկ դիտողները տեղի ունեցող իրադարձությանը հետևում են ուղիղ մայթեզրին կանգնած:
Շատ հաճախ հենց դիտելու հավաքված մարդիկ են զոհվում կառավարումը կորցրած ավտոմեքենաների հարվածից:
«Մութանիշին», տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ, դատապարտել են հասարակական մահապատժի` գլխատման:
Reuters-ը հիշեցնում է, որ 2005թ. ՌԾՈւ-ի սպայի նկատմամբ նմանատիպ դատավճիռը բողոքարկման արդյունքում մեղմվեց: Նա մտրակի 3000 հարված ստացավ և 20 տարի ազատազրկում:









