Սերժ Սարգսյանը Կիևում կդիտի «Եվրո-2012»-ի եզրափակիչը

11:52 • 30.06.12

Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ:


Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը:


Նշենք, որ եզրափակիչը տեղի է ունենալու վաղը, և Եվրո-2012-ի հաղթողի կոչման համար պայքարելու են Իտալիան և Իսպանիան: