Պայթյուն և հրդեհ Երևանում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (լուսանկարներ, տեսանյութ)

10:16 • 30.06.12

Այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ պատահար է գրանցվել Երևանում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:


«Բիս 1» հրդեհի բարդության աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհային կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի