«Զվարթնոցի» աշխատակիցը բռնվել է հավելյալ քաշի համար կաշառք պահանջելու գործով

11:40 • 30.06.12

Հունիսի 29-ին, ժամը 02.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել և ստացել է 15.000 դրամ:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը «Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, 1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել:


Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: