Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցած շաբաթ հրադադարը խախտվել է 400 անգամ, հնչել է 2500 կրակոց

14:27 • 30.06.12

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունից:


ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: