Եգիպտոսի բանակը այլևս երկիրը չի ղեկավարում. Եգիպտոսի նախագահ

20:20 • 30.06.12

Այսօր Եգիպտոսի ընտրված նախագահ Մուհամադ Մուրսին երդման արարողությունից հետո հայտարարել է, որ այսուհետ Եգիպտոսի բանակը դադարեցնում է երկիրը ղեկավարելու իր գործառույթը և կիրականացնի միայն երկրի անվտանգության ապահովումը:


«Ռազմական ղեկավարությունը կատարել է իր խոստումը և, հետևելով ժողովրդի ցանկությանը, չի շարունակի իշխանությունը իր ձեռքերում պահել: Այժմ, ընտրությունների արդյունքներով ձևավորվող իշխանությունը, կզբաղվի Եգիպտոսր ղեկավարմամբ, իսկ բանակը կվերադառնա իր հիմնական գործին` երկիրը կպաշտպանի», - ասել է նա, հանդես գալով Կահիրեի համալսարանում երդման արարողությունից հետո:


Երկրում Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո իշխանությունը ստանձնել էր Գերագույն ռազմական խորհուրդը: Ռազմական ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր, ընտրություններից հետո իշխանությունը փոխանցեց նոր նախագահին: