Պարագվայի անդամակցությունը ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին դադարեցվել է
Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրների միավորումը (ՄԵՐԿՈՍՈՒՐ) դադարեցրել է կազմակերպությունում Պարագվայի անդամակցությունը, ինչը կապված է երկրի արդեն նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմփիչմենթ հայտարարելու և նրան պաշտոնանկ անելու հետ, գրում է The Guardian-ը:
Երկրի անդամակցությունը միավորմանը կասեցված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Պարագվայում նոր նախագահական ընտրություններ չանցկացվեն: Սակայն երկրի անդամակցության դադարեցումը ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին չի ենթադրում, որ Պարագվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն, քանի որ դրանք ըստ Արգենտինայի նախագահ Քրիստինա Քրիշների` «կվնասեն միայն ժողովրդին, այլ ոչ կառավարությանը»:
Ներկայում միավորման անդամ են Արգենտինան, Բրազիլիան և Ուրուգվայը: Իսկ հուլիսի 31-ից սկսած Վենեսուելան կդառնա Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրների միավորման 5-րդ լիիրավ անդամը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը Ֆերնանդո Լուգոն պաշտոնանկ էր արվել հունիսի 22 -ին, երբ Սենատը քվեարկել էր նրան իմփիչմենթ հայտարարելու օգտին: Նման որոշման պատճառ է դարձել ոստիկանների և խաղաղ բնակիչների միջև բախումը, ինչի հետևանքով 17 մարդ է մահացել:









