Ռումինիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը` գրագողության մեղադրանքի համար
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարվել է լքել իր պաշտոնը, չնայած այն փաստին, որ մեղադրվում է գրագողության մեջ, գրում է MIG.news-ը:
Ավելի վաղ, 39-ամյա պաշտոնյան հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե իրեն ներկայացված մեղադրանքներն ապացուցվեն: Ռումինիայի Կոչումների և դիպլոմների հաստատման ազգային խորհուրդն այս առիթով հետաքննություն է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ Պոնտայի 400 էջանոց թեզի 85 էջերն իրականում վերցված են տարբեր մասնագետների աշխատություններից` առանց հղումների:
Ներկայում Պոնտան հրաժարվում է հիմնավոր ճանաչել խորհրդի հետաքննության արդյունքները` պնդելով, որ այդ ամենը քաղաքական դրդապատճառ ունի:









