Բրիտանացի մարզիկը շփոթել է չվերթն ու Ֆրանսիայի փոխարեն մեկնել է Շվեդիա
Բրիտանացի սերֆինգիստ 19-ամյա Թոբի Դոնեյչը Ֆրանսիայի Բիարից քաղաք թռչելու փոխարեն շփոթել է ինքնաթիռն ու ուղևորվել շվեդական Մալմյո, տեղեկացնում է Mirror պարբերականը:
Արտասովոր դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, երբ «Ռայնէյր» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը սխալմամբ թույլատրել է Դոնեյչին ուրիշ ինքնաթիռ նստել, վերջինն էլ բանից անտեղյակ չի իմացել որ սխալ ուղղությամբ է թռչելու:
Ըստ ալեվարողի` ինքն այդ մասին իմացել է միայն օդում գտնվելիս, երբ ուղեկցորդուհիները հայտարարել են վայրէջքի մասին:
Ավիաընկերությունից բացատրել են, որ թյուրիմացության պատճառ է դարձել մի կին, ով երթևեկելիս է եղել երեխայի հետ ու նրա անցատոմսը չի ստուգվել: Արդյունքում աշխատակիցները չեն նկատել որ ինքնաթիռում ավելորդ ուղևոր կա:
«Ռայնէյր»-ի տնօրինությունը ներողություն է խնդրել կատարվածի համար, Դոնեյչին տեղավորել է հյուրանոցում և նրա համար Ֆրանսիա մեկնող օդանավի տոմս գնել:









