Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

13:19 • 30.06.12

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ծննդյան 58-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է analitika.at.ua կայքը:

 

«Հարգարժան Սերժ Ազատի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն և Ձեր պետական գործունեության մեջ հետագա հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն»,- նշված է Յանուկովիչի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: