ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով 1 մլն-ից ավելի մարդ զրկվել է հոսանքից
ԱՄՆ-ի արևելյան նահանգներում մոլեգնող փոթորիկների հետևանքով 1 միլիոնից ավելի մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, ինչի պատճառով արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ռեյ Թոմբլինն արտակարգ իրավիճակ է հայտարարել, հաղորդում է Reuters-ը:
Ըստ Միացյալ Նահանգների Օդերևութաբանական ազգային ծառայության տվյալների` 129 կմ/ժ արագությամբ ընթացքող փոթորիկները չեն դադարի մինչև շաբաթ երեկոյան:
Վիճակն աղետալի է մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ հարյուր-հազարավոր տներ են հոսանքազրկվել, ինչպես նաև խափանվել է մետրոյի մի քանի կայարանների աշխատանքը: 2 օր շարունակվող փոթորիկների հետևանքով ԱՄՆ-ում 2 մարդ է զոհվել:









