Մեծ Բրիտանիայի բանկային համակարգը ստուգման կենթարկեն
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պահանջել են անկախ գնահատման ենթարկել երկրի բանկային սեկտորի կառավարման համակարգը, հաղորդում է BBC-ն:
Այդ միջոցառմամբ նրանք արձագանքում են բանկային տոկոսադրույքների հետ կապված գործառնությունների չարաշահումների աղմկալի բացահայտմանը:
Հունիսի 27-ին բրիտանական խոշորագույն բանկ Barclays-ը տուգանվել էր 450 մլն ԱՄՆ դոլարի չափով նման չարաշահումների համար:
Միացյալ թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ բացահայտված չարաշահումները վկայում են բրիտանական ամբողջ ֆինանսական համակարգի թերիության մասին:
Հաջորդ շաբաթ մեկնարկող ստուգման նպատակներից մեկն էլ պարզելն է, թե արդյոք ապագայում նման իրավիճակի կրկնություն հնարավո՞ր է:









