ԱՄՆ-ի Սենատն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատել է Մորնինգսթարի թեկնածությունը
Հունիսի 29-ին ԱՄՆ-ի Սենատի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատվել է Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը, տեղեկացնում է 1news.az կայքը:
Բացի Մորնինգսթարից, սենատորները հաստատել են ևս 10 դեսպանների թեկնածությունները` Մյանմարում, Գամբիայում, Նեպալում, Մոնղոլիայում, Միկրոնեզիայում, Հասարակածային Գվինեայում, Մալդիվներում, Մոզամբիկում, Սուրինամում և Տաջիկստանում:
Նշվում է, որ Սենատում դեսպանի թեկնածությունը հաստատելուց և Պետքարտուղարությունում երդմնակալությունից հետո, նա կգործուղվի նշանակման երկիր:









