Արագածոտնում «ՊԱԶ»-ը կողաշրջվել է, 14 հոգի, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)

19:55 • 30.06.12

Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիս քաղաքի բնակիչ 67-ամյա Սերյոժա Պողոսյանը, վարելով «ՊԱԶ» մակնիշի 27 ԼՕ 925 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

 
Վթարից հետևանքով վարորդին և ևս 13 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են: Նրանք են 61-ամյա Հրաչիկ Մելքումյանը, 60-ամյա Սուսաննա Վարդանյանը, 54-ամյա Ազնիվ Ենոքյանը, 14-ամյա Թերմինե Ենոքյանը, 29-ամյա Աիդա Ղամբարյանը, 25-ամյա Արմինե Սարգսյանը, 47-ամյա Նարինե Խաչատրյանը, 22-ամյա Անի Խաչատրյանը, 21-ամյա Վարդուհի Ավետիսյանը, 17-ամյա Սրբուհի Սարգսյանը, 15-ամյա Մարիամ Երիցյանը, 15-ամյա Սեդա Ավագյանը և 14-ամյա Սյուզան Բաբայանը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ:


Վարորդին և վիրավոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՃՈ աշխատակիցներն ու գյուղացիները:

Արդեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննիչ Զավեն Դադայանը:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի