Երևան-Արտաշատ ավտոճանապարհին «ՎԱԶ 2109»-ը բախվել է ծառին. երկու եղբայրները վիրավորվել են (լուսանկարներ, տեսանյութ)

14:56 • 30.06.12

Այսօր՝ հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 25-ամյա Արտակ Մովսիսյանը, վարելով «ՎԱԶ 2109» մակնիշի 24 ՏԼ 985 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Բաղրամյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին, որի հետևանքով վարորդը և ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ Խաչիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը և ուղևորը եղբայրներ են:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյան:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները իրականացրել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Մելքոնյան


Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանման տարածք:


 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի