Նյու Յորքում Յուրի Գագարինի հուշարձանը կկանգնեցվի
Այսօր, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի «Ավիացիայի Բնօրրանը» թանգարանում տեղի կունենա Յուրի Գագարինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ Գագարինի կիսանդրին ամերիկյան թանգարանին է նվիրաբերել ռուս գործարարներից մեկը: Հուշարձանը կկանգնեցվի «Սպուտնիկ 1» արբանյակի կողքին:
«Գագարինը ոչ միայն Ռուսաստանին այլև ողջ աշխարհին է պատկանում, և մեզ համար շատ կարևոր է, որ նրա կիսանդրին դառնա «Ավիացիայի Բնօրրանը» թանգարանի հավաքածուի մի մասը»,- ասել է ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոս Անդրեյ Յուշմանովը:









