Ֆրանսիայում գիշերային ակումբից վտարված այցելուն վրեժխնդիր է եղել` սպանելով 2 անձի
Ֆրանսիայի Լիլ քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ սպանվել է 2 մարդ, հայտնում է ֆրանսիական La Voix du Nord-ը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Գամբետա փողոցի վրա գտնվող Theatro ակումբի մոտ: Նախնական տվյալներով` ակումբի անվտանգության աշխատակիցների կողմից վտարված այցելուն վերադարձել է զենքով ու կրակահերթ բացել: Ենթադրվում է, որ կրակն արձակվել է Կալաշնիկով ինքնաձիգից:
Մահացել է հանդերձարանի աշխատակցուհին ու այցելուներից մեկը: Հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Մարդասպանը դեպքի վայրից փախուստի է դիմել ավտոմեքենայով:









