Սիրիայի բանակը հետ է գրավել Դումա քաղաքը

04:03 • 01.07.12

Սիրիայի ընդդիմադիրները պնդում են, որ կառավարական զորքերը կարողացել են գրավել Դամասկոսի մերձակայքի Դումա քաղաքը, հաղորդում է BBC-ն:


Մի քանի օր շարունակ կառավարական զորքերը շրջափակել էին Դուման և հրետակոծման էին ենթարկում:
Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստների խոսքով, հրետակոծման հետևանքով տասնյակ զոհեր կան:


Շատերը ստիպված են եղել լքել քաղաքը: Իսկ ովքեր չեն կարողացել` այնտեղ հայտնվել են ծանրագույն պայմաններում` առանց սննդամթերքի, ջրի, էլեկտրականության:


Սիրիայի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ բանակը շարունակել է հետապնդել, ինչպես ասվում է «ահաբեկիչներին»: Հաղորդվում է մարտական գործողությունների հետևանքով տասնյակ զոհերի մասին: