20-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրիով» վրաերթի է ենթարկել երիտասարդին, այնուհետև բախվել «Մերսեդես»-ին և «Լեքսուս»-ին (ֆոտո, վիդեո)

00:58 • 01.07.12

Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 00.00-ի սահմաններում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 20-ամյա Գոռ Փորսուղանը, վարելով «Տոյոտա Քեմրի» մակնիշի 09 RR 090 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան փողոցում՝ շատրվանների դիմաց վրաերթի է ենթարկել մի երիտասարդ տղայի, որից հետո դորս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լեքսուս» մակնիշի 05 ՕԼ 555 համարանիշի և «Մերսեդես Ջի 500» մակնիշի 50 VV 001 համարանիշի ավտոմեքենաներին:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ վրարեթի ենթարկվածին դեպքի վայրից շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորի գլխից արյուն էր գալիս: Նշված հատվածում խցանում էր առաջացել, քանի որ հավաքվել էին վթարի ենթարկված ավտոմեքենաների տերերն ու հետաքրքրասեր քաղաքացիներ:

Վթարի վայր էին ժամանել 1-ին սպայական գումարտակի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պարեկապահակային ծառայության, ինչպես նաև՝ Ոստիկանություն ՊՊԾ գնդի մեծ թվով աշխատակիցներ:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները պետք է տեղափոխվեին Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Դեպքի վայրում քննչական գործողություններ կատարելուց հետո քննիչը մեկնեց հիվանդանոց, որպեսզի պարզի վրաերթի ենթարկվածի ինքնությունը, որտեղ :
 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի