Չարենց, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում «ՄիթսուբիշիՊաջերոն» բախվել է խանութի ապակե պատին. կա 1 վիրավոր (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 31 ՏՏ 799 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենց,Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակե պատին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածը վարորդն է, թե՞ ուղևորը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









