Արմավիրում երկու թմրամոլի են հայտնաբերել
Մեկնած օպերատիվ խումբը նախկինում դատված, 1976 թ. ծնված Քյարամ Հ.-ին պատկանող ավտոտնակի զննությամբ սեղանի վրա ակնհայտ տեսանելի վայրից հայտնաբերել և առգրավել է սուրճի բաժակ` մուգ շագանակագույն յուրահատուկ սուր հոտ ունեցող մոտ 17 գ հեղուկով, որը ըստ Քյարամ Հ.-ի հայտարարության՝ պատրաստել են 1978 թ. ծնված Ռոման Խ.-ի հետ միասին «Կոդետերպ» տեսակի դեղահաբի, բենզինի, լիմոնի աղի, լուցկու քերուկի և կերակրի սոդայի միջոցով, որպես թմրամիջոց` ներարկման համար։
Ոստիկանները գտել են նաև մոտ 1.7 գ կշռով կանեփանման զանգված, որը ըստ Ռոման Խ.-ի հայտարարության՝ պատկանում է իրեն, և պատրաստել է վայրի ձևով աճած կանեփի բույսից, իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:









