Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:27 • 02.07.12

Իրանի արևելքում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել :
 

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 23.1 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Թայբադ քաղաքից 86 կմ հեռավորության վրա:
 

Զոհերի և ավերածությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: