80-ամյա բրիտանուհին այրվածքներ է ստացել իր իսկ ծննդյան տորթի մոմերից
80-ամյա բրիտանուհին, ում անունը չի հրապարակվել, լուրջ այրվածքներ է ստացել իր ծննդյան օրվա տորթի վրայի մոմերի առատության պատճառով, գրում է Daily Mail-ը:
Ծննդյան օրը կինը գնացել է գեղեցկության սրահ, որտեղ աշխատողները նրան անակնկալ են մատուցել` ներս բերելով 80 վառվող մոմերով տորթ: Սակայն դրանք փչելու ընթաքում կնոջ հագուստն անմիջապես բռնկվել է: Ժամանած հրշեջները նրան առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև հոսպիտացրել:
Բացի կնոջից ստացած այրվածքների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել նաև սրահի աշխատողներից մեկը, ով փորձել է ձեռքերով հանգցնել տատիկի հագուստի վրայի կրակը:









