ԱՄՆ-ում երեխան 3 օրով քուն է մտել` տատիկի` կանեփով թխվածքն ուտելուց հետո
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 3 տարեկան տղան 3 օր քնել է տատիկի` կանեփով պատրաստած թխվածքաբլիթները գտնելուց և ուտելուց հետո, գրում է Los Angeles Times-ը:
Բանն այն է, որ տղայի տատիկը հիվանդ է քաղցկեղով, և բժշկի նշանակմամբ ցավը մեղմելու և հեշտ քուն մտնելու համար նման բաղադրությամբ թխվածքաբլիթներ է օգտագործում:
Երեխայի ծնողներն անհանգստացել և շտապօգնություն են կանչել, երբ նա չի արթնացել 16 ժամ անց: Հիվանդանոցում միայն պարզվել է, որ երկարատև քնի պատճառը «չարաբաստիկ» թխվածքաբլիթներն են:









