Տալիբները մի կնոջ հրապարակավ մահապատժի են ենթարկել (տեսանյութ)
Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլից ոչ հեռու՝ Փարվան գավառում տալիբները հրապարակավ մահապատժի են ենթարկել մի կնոջ՝ դավաճանելու համար, գրում է Euronews-ը:
Մահապատիճն ի կատար է ածվել ամբոխի աչքի առաջ, որը ծափահարություններով և ճիչերով ողջունել է կնոջ մահը:
Փարվանի գավառապետի խոսքերով՝ մահից առաջ, կինը ենթարկվել էր խոշտանգումների: Նա նաև նշել է, որ բարբարոսական մահապատժի պատճառը 2 գրոհայինի վեճն է եղել, ովքեր սեռական հարաբերությունների մեջ են մտել կնոջ հետ, այնուհետև՝ չկարողանալով «կիսել» նրան, որոշել են սպանել:
Նշենք, որ տալիբները դեռևս չեն մեկնաբանել այս միջադեպը:









