Կալանավորների հիվանդանոցում դատապարտյալն ինքնավնասում է կատարել
Հինգշաբթի` հուլիսի 5-ին, ինքնավնասման դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (Ցեբե):
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված հիվանդանոցի կալանավոր Աշոտ Դեմիրճյանն իր որովայնի հատվածում ինքնավնասում է կատարել: Այդ դեպքից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղալեչյանի հետ: Վերջինս հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ վնասվածքն այնքան լուրջ չի եղել, որ բժիշկի միջամտության կարիք լինի:
Աշոտ Դեմիրճյանը, ըստ ֆոտոլրագրողի ունեցած տեղեկությունների, դատապարտված է եղել ավազակային հարձակման համար և 3 տարուց ավելի գտվել է «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:









