Ռուսաստանում վարորդը 2 մարդու է սպանել մեքենայի կողային հայելին կոտրելու համար
ՌԴ Տուվայի ինքնավար մարզում տղամարդը սպանել է 18 և 20-ամյա 2 երիտասարդի` իր մեքենայի կողային հայելին կոտրելու համար, գրում է vesti.ru-ն:
34-ամյա վարորդը կատաղել է, երբ կողքից մոտոցիկլետով անցնող երիտասարդները պատահաբար վնասել են հայելին: Հետապնդելով նրանց, հանցագործը նստեցրել է տղաներին իր մեքենան, տարել անտառ, որտեղ էլ դաժան ծեծի է ենթարկել, իսկ մոտոցիկլը ձորն է գցել: Ստացած ծանր վնասավածքներից 2-ն էլ տեղում մահացել են:
Այժմ հետաքննություն է սկսվել միջադեպի այլ մանրամասները բացահայտելու նպատակով:









