Կրասնոդարի ջրհեղեղի հետևանքով զոհվածների մեջ նախնական տեղեկություններով երկու հայ կա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ճշտել է` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղից զոհվածների մեջ հայեր կան, թե ոչ:
Ժամը 11:00-ի դրությամբ զոհվածների ցանկերում հայկական ազգանուններ չեն եղել, սակայն ժամը 11.20-ին Կրասնոդարի Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ որ զոհվածների մեջ երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա Ստեփանի և Շահբազյան Հովհաննես Գրիգորի: Մանրամասները ճշտվում են:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ` ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:









