Պամպլոնայում կայացել է ամենաամյա ցլավազքը (լուսանկարներ, տեսանյութ)

21:41 • 08.07.12

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում սկսվել է ամենամյա «էնսյեռոն»՝ ցլավազքը, որի ընթացքում ցլերին դուրս են թողնում փարախներից, որպեսզի վերջիններս վազելով հասնեն ցլամարտի արենա, որտեղ ավելի ուշ տեղի է ունենալու բուն ցլամարտը, գրում է The Guardian պարբերականը:

 

850-մետրանոց ճանապարհը ցլերը անցնում են 3-4 րոպեում: Ամենավտանգավոր հատվածը արենային մոտ բաց տարածքն է, որտեղ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն:

 

«Էնսյեռոյի» կանոնների համաձայն ցլերից կարելի է պաշտպանվել միայն ծալված թերթերով:

 

Այս տարի ցլավազքի ընթացքում վնասվածքներ է ստացել 7 անձ, այդ թվում՝ 2 զբոսաշրջիկ:

 

Նշենք, որ փառատոնը համաշխարհային հռչակ է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» վեպի հրատարակումից հետո (1926թ):