Նյու Յորքում առաջին անգամ միասեռական մուսուլմանը րաբբի կձեռնադրվի
Նյույորքցի միասեռական Դարիո Հանթերը կդառնա առաջին մուսուլմանը, ով ձեռնադրվելու է որպես րաբբի, գրում է «Ալ արաբիա»-ն:
Ապագա հոգևորականի հայրն իրանցի է, իսկ մայրն` աֆրիկուհի: Հանթերը զբաղվել է շրջակա միջավայի պահմպանման օրենքների ուսումնասիրությամբ, սակայն կիսատ է թողել ուսումն ԱՄՆ-ում` իր ցանկությունն իրականացնելու համար: Նա համապատասխան կրթություն է ստացել համացանցի միջոցով` Սթիվեն Բլեյնի ` Հրեա հոգևոր առաջնորդների ինստիտուտում:
«Ես չեմ կարծում, որ հրեա ժողովուրդը միակն է աշխարհում, որն ընտրվել է Աստծո հետ կապ հաստատելու համար: Ներկայում մեծ է պահանջարկն այն րաբբիների, ովքեր կարող են առաջնորդել մարդկանց»,- նշել է Բլեյնը:









