Աֆղանստանում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել
Նախօրեին Աֆղանստանում պայթյունների և ահաբեկչական հարձակումների զոհ է դարձել 29 մարդ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի 7 զինծառայող, հայտնում է France Presse-ը:
Երկրի արևելքում վեց ամերիկացի զինվոր զոհվել էր ինքնաշեն ականի պայթյունից։ Նմանատիպ միջադեպից զոհվել է ևս մեկ արտասահմանցի զինվոր:
Նույն լրատվական գործակալության փոխանցմամբ հուլիսի 8-ին երկրի տարբեր մասերում ընդհանուր առմամբ 16 խաղաղ բնակիչ է զոհվել՝ Ղանդահարում տեղի ունեցած 3 պայթյունների հետևանքով, 5 աֆղանստանցի ոստիկան՝ Հիլմենդ նահանգի հսկիչ անցագրային կետի վրա տալիբների հարձակման հետևանքով, և ՆԱՏՕ-ի 2 քաղաքացիական աշխատակից:
New York Times-ի տվյալներով, սակայն զոհերի թիվը կազմում է 35 մարդ:
Այս տարվա սկզբից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առնվազն 234 զինվորական է սպանվել: Զոհ գնացած քաղաքացիական անձանց թիվը վերջին հինգ տարիներին միայն աճում է. ՄԱԿ-ի տվյալներով 2011-ին այդ թիվը կազմել է ավելի քան 3000 մարդ:









