Ջրհեղեղները թողել են Իռլանդիան առանց Coca-Cola-ի

00:55 • 09.07.12

Ջրհեղեղների արդյունքում Իռլանդիայի խանութների ցուցափեղկերից անհետացել են 330 միլիլիտրանոց շշերով Coca-Cola-ները, գրում է The Sunday Times-ը:

 

Հեղեղումները տեղի են ունեցել նախորդ շաբաթ՝ Իռլանդիայի Անտրիմ կոմսությունում, ինչի հետևանքով Անտրիմում գտնվող Coca-Cola-ի գործարանը հոսանքազրկվել է: Coca-Cola-ի պակասը հատկապես զգացվում է Դուբլինում և Բելֆաստում:

 

Այժմ արտադրությունը վերականգնվել է ամբողջ ծավալով, սակայն պետք է անցնի որոշ ժամանակ, որպեսզի գազավորված ըմպելիքի խմբաքանակն առաքվի: