Փրկարարները հատուկ ճոպանների օգնությամբ Գառնու ձորից դուրս բերեցին տաս հոգու (լուսանկարներ, տեսանյութ)

01:05 • 09.07.12

Այսօր, հուլիսի 8-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Գառնի գյուղի հարակից ձորում, որտեղ կա հանգստյան գոտի, մի խումբ հանգստացողներ չեն կարողանում անցնել Ազատ գետը, քանի որ գետը վարարել է:

 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի, երկրորդ հերթապահ խումբը` փրկարար ջոկատի հրամանատար` Ա. Մանուկյանի գլխավորությամբ:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ փրկարարները հատուկ ճոպանների օգնությամբ կարողացան տասը անձի, որոնցից երեքը տղամարդ, 6-ը` կին և մեկ երեխա, անցկացնել Ազատ գետի հակառակ կողմը:

 

Տեղում էր նաև Գառնի գյուղի շտապօգնության բրիգադան: 

 

 

լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի