Անդրես Ինյեստան ամուսնացել է Աննա Օրտիսի հետ
«Բարսելոնայի» կիսապաշտպան, 2012թ. Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Անդրես Ինյեստան օրինականացրել է իր հարաբերությունները Աննա Օրտիսի հետ: Նշենք, որ 2011թ. զույգը դուստր էր ունեցել:
Փակ հարսանիքին, որը կայացել է Տարագոնայից ոչ հեռու գտնվող ամրոցում, ներկա են գտնվել 700 հյուրեր: Նրանց թվում են եղել նորապսակների մտերիմ ընկերները և ֆուտբոլային հայտնի գործիչներ` Լիոնել Մեսսին, Կառլես Պույոլը, Խաբի Ալոնսոն, Խերարդ Պիկեն, Չավին, Սեսկ Ֆաբրեգասը, Սամուել Էտո'Օն, Սանդրո Ռոսելն և այլք, հաղորդում է Championat-ը:









