Հրազդանում 46-ամյա կինը սեփական այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 9-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես Tert.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8.40-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երկաթգծի կայարանի 5/38 հասցեում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի Ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանություն գործած անձը նույն հասցեի բնակիչ 46-ամյա Խանում Գ.-ն էր, ով կախվել էր իրենց տան այգում՝ ծառից:
Առաջինը նրան արդեն կախված վիճակում նկատել է քույրը՝ Սաթենիկը: Վերջինս, մտածելով, որ կհասցնի փրկել քրոջը, դանակով կտրել է պարանը, սակայն կյանքը փրկել չի կարողացել:
Հարևանները պատմել են նաև , որ մահացածը աշխատում էր երկաթգծի կայարանում՝ որպես բանվոր:
Քննիչի հանձնարարականով արդեն դեպքի վայր է հրավիրվել դատական բժիշկը: Փաստի առթիվ քննիչ Կ. Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ առգրավվել է դանակը և բջջային հեռախոսը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









