ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ կայցելեն հուլիսի 11-ին. Ժակ Ֆոր
Տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը Salam News-ին հայտնել է, որ իր ամերիկացի և ռուս գործընկերները` Ռոբերտ Բրադտկեն ու Իգոր Պոպովը, Ադրբեջան կայցելեն վաղը:
Իսկ հուլիսի 11-ին, ֆրանսիացի համանախագահի խոսքով, նրանք կայցելեն Լեռնային Ղարաբաղ, այնուհետև` Երևան:
Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել այցի ընթացքում նախատեսված հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերի մասին:









