15-ամյա պաղեստինցին դարձել է աշխարհում ամենաերիտասարդ քաղաքապետը
15-ամյա պաղեստինցի մի աղջիկ` Բաշաեր Օթմանը, դարձել է աշխարհում ամենաերտասարդ անձն, ով երբևէ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը, գրում է «Ալ արաբիա»-ն:
Օթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել բոլոր պաշտոնական փաստաթղթերը, բացի ֆինանսական փաստատթղթերից:
Սակայն նման բարդ աշխատանքում լուրջ սխալներից խուսափելու համար` երիտասարդ պաշտոնյաի բոլոր քայլերը կվերհսկվեն նախկին քաղաքապետի կողմից, ով անչափ ոգևորված է Օթմանի նշանակմամբ և գտնում է, որ դա մեծ աջակցություն է երիտասարդությանը:
«Ես ուզում եմ այս ամենի միջով անցնել, համապատասխան փորձ ձեռք բերել և կիսվել դրանով մյուս դեռահասների հետ, ինչընրանց հնարավորություն կտա ապագայում պատրաստ լինել պետական բուհեր ընդունվելու համար»,- նշել է աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը:









