Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել նախագահին և 30 օրով զրկել իշխանությունից
Ռումինիայի խորհրդարանն ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնել գործող նախագահ Տրայան Բեսեսկուի և քվեարկել նրա պաշտոնականկության օգտին, գրում է Euromag-ը:
Իմփիչմենթի օգտին կողմ է քվեարկել 258 օրենսդիր, դեմ` 114-ը: Այժմ խորհրդարանը 30 օրով զրկել է նրան իշխանությունից, իսկ այդ ժամանակահատվածում` հուլիսի 29-ին, հանրաքվե պետք է անցկացվի, որը կորոշի Բեսեսկուի հետագա ճակատագիրը:
Օրենսդիրներն իրենց որոշումը պատճառաբանել են այն փաստով, որ Բեսեսկուի իշխանության գալուց ի վեր տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացել, իսկ նրա նախաձեռնած գործողությունները չեն համապատասխանել երկրի սահմանադրությանը:
Պարբերականը հիշեցնում է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր սա արդեն 2-րդ դեպքն է, երբ խորհրդարանը փորձում է պաշտոնանկ անել Բեսեսկուին: 2007թ.-ին անցկացված հանրաքվեի արդյունքերը թույլ տվեցին նախագահին պահպանել իր պաշտոնը:









