«ՎԱԶ 21099»-ը Պռոշյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ապա՝ ծառին. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո, վիդեո)
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Ղազարյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի Տ 2626 համարանիշի ավտոմեքենան, Պռոշյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, աջ կողմից բախվել էլեկտրասյանը, որից հետո ձախ կողմով հարվածել ծառին:
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Կալիփսե Գրիգորյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









