Հանրապետությունում մի շարք պատահարներ են գրանցվել

10:32 • 06.08.12

Ոստիկանության ամփոփ տեղակագրից տեղեկանում ենք, որ երեկ հանրապետությունում մի շարք պատահարներ են տեղի ունեցել։

 

Մասնավորապես, օգոստոսի 5-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլի վարորդը Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1929 թ. ծնված Մարգարիտա Թադևոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Արևշատ-Լանջազատ ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Ե» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, մտել գարեջրատան ավտոկանգառ և բախվել այնտեղ կայանված «ՎԱԶ-2106»-ին:


«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 04.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 59-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս է բախվել «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի:


«Շեվրոլետ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1999 թ. ծնված Սևակ Դավթյանը, մահացել է:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արազափ-Արգավանդ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-54» մակնիշի ավտոմեքենայի:


«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 30 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսի, որից հետո վերջինս դուրս գալով հանդիպակած ուղեմաս` բախվել է «Միցուբիշի»-ի: «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել Երևան-Արմավիր երթուղու «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուս և «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենա:

 

«ԳԱԶել-322132»-ի ուղևորը` 1963 թ. ծնված Սայադ Պետրոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 11 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


«ԳԱԶել-322132»-ի վարորդը ձերբակալված է:


Օգոստոսի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:


Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է շրջվել և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 63-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410», «Մոսկվիչ-408» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Օգոստոսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագյուղ-Բուժական ճանապարհի 1-ին կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Բոլոր գործերով կատարվում է քննություն։