Մարդասպան Ամբարցումովի նախկին կինը բացահայտել է նրա «կերպարանափոխվելու» պատճառը
Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա Անյա Պրոկոպենկոյին բռնաբարած ու այնուհետ սպանած Վլադիմիր Ամբարցումովի նախկին կին Լիանա Բ.-ն բացահայտել է նրա «կերպարանափոխվելու» պատճառը:
Life News-ին նա պատմել է, որ պատճառն իրենց երկար սպասված առաջնեկի մահն է եղել, ինչից հետո օրինակելի ամուսինը վերածվել է հանցագործի ու արդեն ամիսներ անց հայտնվել բանտում:
«Մեր առաջնեկը ծնվել էր 1994թ.-ի հունիսի 16-ին: Վլադիմիրը շատ էր ցանկանում դուստր ունենալ: Այդ ժամանակ նա զբաղվում էր առևտրով: Մինչ իմ ծննդաբերությունը, նա մեկնել էր Թուրքիա ու Լեհաստան, այնտեղից բերել սայլակ, շորեր: Սակայն աղջիկս ծնվեց թերզարգացած»,- պատմել է Լիանան:
Ըստ նրա, երբ բժիշկներն Ամբարցումովին հայտնել են, որ նրա աղջիկը չի ապրի, նրա մոտ խուճապ է սկսվել: «Նա ցանկանում էր երեխային տանել Մոսկվա` բուժման, սակայն չհասցրեց: Երեխայի մահից հետո, նրան, ասես, փոխեցին»,- ասել է Լիանան:
Առաջին ազատազրկմանը հաջորդել են ևս երկու ժամկետներ:
Տասնչորս տարի առաջ Լիանան Ամբարցումովից ունեցել է երկրորդ երեխային:
«Էլինան դեռ մեկ տարեկան չկար, երբ Վլադիմիրը հերթական անգամ դուրս եկավ բանտից: Նա ընդամենը մեկ անգամ է տեսել երեխային, սակայն դա նրա մոտ ոչ մի զգացմունք չարթնացրեց: Ինչից հետո մենք ամուսնալուծվեցինք ու այլևս չենք շփվել»,- պատմել է Լիանան:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին 9-ամյա Անյան տնից դուրս էր եկել զբոսնելու և այլևս չէր վերադարձել: Նրա որոնումներով զբաղվում էր 300 մարդ: Հուլիսի 25-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան ստորոտին: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են:Ամբարցումովը խոստովանել է մեղքը: Նա կասկածվում է նաև մի կնոջ բռնաբարության մեջ:










