Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի սցենարիստ Վալենտին Չերնիխը
Հիվանդությունից հետո, 78 տարեկանում այսօր կյանքից հեռացել է Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Վալենտին Չերնիխը, հայտնում է vz.ru-ն:
Որպես սցենարիստ` նրա ամենահայտնի աշխատանքների թվում է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը, որն արժանացել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ամուսնանալ կապիտանի հետ», «Երկրային սեր» ֆիլմերը:
Չերնիխը ծնվել է 1935 թ.-ի մարտի 12-ին, Պսկովում: 1967թ.-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը:










