Գրոզնիում պայթյուն է որոտացել. կան զոհեր

15:38 • 06.08.12

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ:
 

Ինչպես տեղեկացնում է«Ինտերֆաքս» գործակալությունը` տեղի է ունեցել ահաբեկչություն. ռումբը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը, սակայն հնարավոր է, որ նրանք երկուսն են եղել:
 

Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ-հետաքննության աշխատակիցները: Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը` հնարավոր այլ պայթող սարքեր հայտնաբերելու նպատակով: